Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
26.10.2024 | 12:32

(սկիզբը` այստեղ)

Երեկ հայտնի դարձավ, որ Իսրայելի իշխանությունները որոշել են հետաձգել Իրանի վրա հարձակումն ամերիկյան ԶԼՄ- ներում դրա նախապատրաստման մասին հույժ գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո: Այս մասին, «Коммерсантъ»– ի փոխանցմամբ , հաղորդել է «The Times»- ը՝ վկայակոչելով իր աղբյուրին: Վերջինի խոսքով՝ Իսրայելի իշխանություններն աշխատում են այլընտրանքային ծրագրի վրա։

Ինչպես նշել է թերթը, Իսրայելն անհանգստացած է, որ տեղեկատվության արտահոսքն Իրանին կարող է օգնել կանխատեսել հարձակումների որոշակի մոդելներ:

«Ամերիկյան փաստաթղթերի արտահոսքը հետաձգել է հարձակումը՝ որոշակի ռազմավարություններ և բաղադրիչներ փոխելու անհրաժեշտության պատճառով։ Վրեժխնդրությունը կհետևի, բայց այն ավելի երկար տևեց, քան ենթադրվում էր»,- ասել է հետախուզությունում հրատարակչության աղբյուրը։

Ինչպես արդեն նշել ենք, հոկտեմբերի 18- ին համացանցում հայտնվել են հոկտեմբերի 15- ի և 16- ի թվագրությամբ «հույժ գաղտնի» մակագրությամբ փաստաթղթեր՝ իսրայելական զորքերի տեղաշարժի և Իրանին հարվածելու հրեական պետության նախապատրաստության մասին: Հրապարակված փաստաթղթերը մի շարք կարևոր տեղեկություններ պարունակելուց բացի, անուղղակիորեն հաստատում են Իսրայելի մոտ միջուկային զենքի առկայությունը, չնայած այդ երկրի իշխանությունները դա հերքում էին: Կարելի՞ է սրանից եզրակացնել, որ Իսրայելն իր համար ռազմական գործողությունների հնարավոր խիստ բացասական զարգացման դեպքում մտադիր է Իրանին հարվածել միջուկային զենքով… ԱՄՆ- ը հետաքննություն է անցկացնում հույժ գաղտնի տեղեկատվության արտահոսքի կապակցությամբ:

Ինչպես հայտնել է «The New York Times»- ը, Իրանը դիտարկում է Իսրայելի հնարավոր հարվածին պատասխանելու տարբեր տարբերակներ, Թեհրանի գործողությունները կախված կլինեն հրեական պետության կողմից հարձակման համար ընտրված թիրախներից:

Ըստ «The New York Times»-ի, իրեն իրանցի չորս պաշտոնյաների հայտնած տեղեկատվության համաձայն, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զինվորականներին հրամայել է իսրայելական հարձակմանն արձագանքելու մի քանի ծրագիր մշակել՝ կախված դրա մասշտաբից: Եթե այն հանգեցնի լուրջ ավերածությունների և բազմաթիվ զոհերի, Իրանը կպատասխանի հարվածին։ Իսկ եթե հրեական պետությունը սահմանափակվի հրթիռներով ու դրոններով մի քանի ռազմաբազաների ու պահեստների վրա հարձակմամբ, Թեհրանն ի պատասխան, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի ձեռնարկի, պատմել են աղբյուրները։

Միևնույն ժամանակ, «The New York Times»- ի աղբյուրների տեղեկացմամբ, այաթոլլայի հրահանգի համաձայն, ամենաուժեղ պատասխանը կտրվի և այն անխուսափելի կլինի Իրանի նավթային և էներգետիկ ենթակառուցվածքներին, նրա միջուկային օբյեկտներին հարվածելու, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների սպանության դեպքում: Ցանկացած «իրանական հաշվեհարդարի» մասշտաբը, պարբերականի աղբյուրների խոսքով, մեծապես կախված կլինի Իսրայելի հարձակման լրջությունից։

Ինչպես գրել է թերթը, հնարավոր միջոցների թվում Թեհրանը դիտարկում է մոտ 1000 բալիստիկ հրթիռների արձակումը, տարածաշրջանում Իրանի դաշնակիցների կողմից հարձակումների ակտիվացումը, Պարսից ծոցում ու Հորմուզի նեղուցում էներգակիրների գլոբալ մատակարարումների և նավագնացության խափանումը:

Իսրայելի հնարավոր հարվածին սպասելիս, Իրանի զինվորականներին հրամայել են պատրաստ լինել պատերազմի, սակայն Թեհրանը փորձում է խուսափել դրանից, պատերազմի սցենարը նախընտրելի չէ իսլամական պետության համար, հավելել է «The New York Times»- ը:

«Իրանն իրականում չի ցանկանում լայնածավալ պատերազմ վարել Իսրայելի հետ։ Մենք ոչ մի օգուտ չենք տեսնում տարածաշրջանում լարվածության պայթյունավտանգ աճից»,- ամերիկյան թերթի հետ զրույցում ընդգծել է Իրանի կառավարությանը մոտ կանգնած քաղաքական վերլուծաբան Նասեր Իմանին։

Նրա խոսքով՝ Իրանն Իսրայելի հետ պատերազմը չի դիտարկում որպես գոյաբա նական սպառնալիք, սակայն կարծում է, որ ձգձգվող հակամարտությունը կլինի ավերիչ ու կխափանի Արևմուտքի հետ բանակցություններ վարելու նոր կառավարության ծրագրերը:

Իրանի և Իսրայելի հարաբերությունները կտրուկ վատացել են Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց հետո: Ապրիլին Իսրայելը հարձակվեց Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա, ինչի հետևանքով զոհվեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու բարձրաստիճան գեներալներ: Ապրիլի 14-ին Թեհրանը դրան պատասխանել է 170 դրոնների, ավելի քան 30 թևավոր և ավելի քան 120 բալիստիկ հրթիռների օգնությամբ հարձակվելով Իսրայելի վրա: Եթե հավատանք իսրայելական բանակին, ինչը շատ դժվար է, հրթիռների և ԱԹՍ- ների 99%- ը որսվել է:

Հուլիսի լույս 31- ի գիշերը Թեհրանի նստավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ- ի առաջնորդ Իսմայիլ Հանիան: Իրանը կատարվածի համար մեղադրել Է Իսրայելին և պատասխան խոստացել, որը, սակայն, անմիջապես չի հետևել: Միայն Լիբանանում հոկտեմբերի 1- ին Իսրայելելի բանակի (ՑԱՀԱԼ) ցամաքային գործողության մեկնարկից հետո Իրանը կրկին զանգվածային հարված հասցրեց Իսրայելին։ Իսրայելական ԶԼՄ-ները գրել են, որ կարող էր արձակված լինել մինչև 500 հրթիռ։

ՑԱՀԱԼ- ն Իրանի հարձակումից հետո հայտարարել է «լուրջ և իմաստալից» պատասխան տալու մասին։ Իսրայելի պատասխան հարվածների թիրախ կարող են դառնալ Իրանի նավթարդյունահանման օբյեկտներն ու միջուկային օբյեկտները, գրել է «Axios» պորտալը: Թեհրանը նախազգուշացրել է, որ եթե Իսրայելը որոշի պատասխանել հարվածներին, ապա «կբախվի հերթական ջախջախիչ և ավերիչ հարձակումներին»:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ